Վկայություններ

ՎԱՆՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՌՈՒՍ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Սալմաստից վերադառնալուց հետո մեզ հայտնի դարձավ, որ ռուսական բանակը մոտ երկու ամիս պարենամթերք չի ստանում: Զինվորներն ստիպված գյուղերն ընկած մուրացկանությամբ են զբաղվում: Հրամանատարության բողոք զեկուցագրերը տեղ չեն հասնում: Այս եղելությունը, ինչ խոսք, չարամտորեն ստեղծել էին ռուսական կայսրության ծպտյալ թշնամիներն, որպեսզի … Ընթերցել

ԱՍՈՐԻ ՏՂԱՆԵՐԸ ՓԱԿՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՃԱՄՓԱՆ

Երբ անցնում էինք Վան քաղաքը Սղքը գյուղից բաժանող պարսպի ելքից, մի խումբ ասորի տղաներ փակեցին մեր ճամփան և կտրուկ խնդիր դրին. «Մինչև ձեզ լավ չծեծենք, թույլ չենք տա, որ անցնեք»: Հովնանը մոտեցավ նրանց և հարցրեց. «Ինչու՞ եք որոշել, որ անպայման … Ընթերցել

ՎԱՆԻ ԴՊՐՈՑՈՒՄ

Զերվանդանց գյուղում հիմնվելուց հետո 13 հոգուց կազմված պատանիների մեր խումբը՝ մահակներն ուսած, ամեն օր գալիս էինք Վան սովորելու: Մեզ առաջնորդում էր բոլորիս կողմից սիրված Հովնան Խաչատրյանը՝ բնավորությամբ շիտակ, բարի, հնարամիտ և խիզախ մի անձնավորություն: Հովնանը օժտված էր մի հիանալի ձայնով … Ընթերցել

«ԲԱՐԻ ՌՈՒՍ»

Մալհամ գյուղում մեզ նաև նպաստ էին տալիս: Նպաստ մատուցողը զինվորական շինելով մի բարեհամբույր երիտասարդ էր: Երբ այցելում էր տները, չէր կարողանում հայերեն արտասանել «Բարի լույս» ողջույնը և ուղղակի ասում էր. «Բարի ռուս»: Եվ նրա անունը կնքվեց. «Բարի ռուս»: Տուն մտնելու … Ընթերցել