Վկայություններ

Նամարդ մարդուն պետք է սպանել (Պատմում է հորեղբայրս՝ Զադոն)

Շատախը զինվում էր և պատրաստվում ինքնապաշտպանության: Զենքերը գնում էին ռուս գործարարներից, և հայ մարտական զինատար խմբերը Պարսկաստանի և քրդաբնակ գյուղերի միջով հասնում էին Վան, այստեղից Շատախ, Մոկս և Ոզմ: Ռուսական երեքգծանի ՄՈՍԻՆ հրացանը՝ 500 փամփուշտով գնահատված էր 15 Օսմանյան ոսկի: … Ընթերցել

Ձոն՝ նվիրված ՀԱՅՐԻԿԻՆ

Բուրմունքն իր` ծով էր, Ծովից էլ անհագ օվկիանոս էր սերը` Սիրով անարատ։ Հոգին հայեցի` Արմատն էր Շատախ, Անհատ` անվհատ։ Թափառեց երկար Գաղթի ճամփեքով, Տեսավ գողգոթան` Անդարձ կորստով։ Ինքն ավանդապահ` Հավատքով տարվեց, Հայրենի գործով` Վասն հաղթության։ Հայրենիքն`անձավ, Տառապանքով լի, Սեղմեց կուրծքը … Ընթերցել

Հայ երգի ֆիդայի Հայրիկ Մուրադյան. «Հայու տեսակ» Գագիկ Գինոսյանի հեղինակային հաղորդաշարը

Երբ Հայրիկը նորածին էր, ընտանիքի անդամները հերթով նրա բարձի տակ տարբեր իրեր էին դնում ու փորձում կանխագուշակե,լ թե ինչ մասնագիտություն կունենա Հայրիկը: Նարեկացու գիրքը խորհրդանշում էր իմաստություն, դաշույնը’ ապագա ֆիդայի, պարանը’ ամուր տղամարդ: Նրանց բոլորի ցանկությունը իրականացան’ իմաստուն, ամուր, ֆիդայի’հայ … Ընթերցել

Հայրիկ Մուրադյանի համար երգն աղոթք էր. Լեւոն Մուրադյան

«Երազ իմ երկիր հայրենի» երգի բառերի հեղինակի ով լինելու մասին խոսակցությունները դեռ պտտվում են: Ռոբերտ Ամիրխանյան, Հայրիկ Մուրադյան, վերջերս նաեւ Աղասի Այվազյանի կինը հայտարարեց, որ տեքստը Աղասի Այվազյանին է պատկանում: Yerkir.am-ը ներկայացնում է Հայրիկ Մուրադյանի տղայի` Լևոն Մուրադյանի սպառիչ մեկնաբանությունը` … Ընթերցել