Երգեր

Ով Որ Քաջ է

«Ով որ քաջ է» երգը հորինված է 19-րդ դարի 70-ական թվականների վերջերին։ Գրական տեքստը լույս է տեսել հայ պարբերական մամուլում 1880 թվականին։ Այդ օրերին սուլթան Համիդ Բ-ն, Արևմտյան Հայաստանը թուրքացնելու մոլուցքով տարված, զանգվածաբար վտարում էր հայ գյուղացիներին իրենց բնակավայրերից և նրանց ավանդական հողերն ու շեները հատկացնում էր Բալկաններից ու Կովկասից տեղափոխված իսլամ գաղթականությանը։ Ընթերցել

Մոկաց Սարեր

«Մոկաց Սարեր» երգը հորինել է մոկացի տաղանդավոր գուսան Գարեգինը, ով ապրել և ստեղծագործել է 19-րդ դարի սկզբներին։ Սակայն հետագայում երգի հեղինակային պատկանելությունը մոռացվել է և այն շարունակել է կենցաղավարել որպես ֆոլկլորային ստեղծագործություն։ Ընթերցել

Դըլէ , Յաման

«Դըլէ, Յաման» երգը հորինել է Վասպուրականի Հայոց Ձոր գավառի Կղզի գյուղի բնակիչ՝ Բդե անունով մի հայ գեղջկուհի՝ ոչ հեռավոր անցյալում։ Դեռ 10 տարեկան հասակում ծաղիկ հիվանդության հետևանքով գեղանի Բդեն զրկվում է տեսողությունից։ Դժբախտությունը նրան մղում է իր ցավը աշխարհին երգով պատմելու։ Ընթերցել

Կակօ, Մարէ

«Կակօ , Մարէ» երգը հորինված է Տարոնում։ Այս երգը լայնորեն տարածված էր Շատախում, բայց տարբերվում էր Տարոնի մեղեդիից։ Այս երգերը Հայրիկը սովորել է Շատախի շինականներից, լսել է նաև մշեցի հոտաղ ընկերներից՝ վաղ երիտասարդական օրերին։ Ընթերցել