Աղանդները Հայաստանում

Աղանդները սոցիալական անարդարության, դասակարգային հակասությունների ծնունդ են, հանդես են գալիս որպես ընդդիմադիր հոսանք որևէ կրոնի ներսում: Կրոնական քողի տակ նրանք իրենց պահանջներին տալիս են «սոցիալական բողոքի ձև»:
Սկզբնական շրջանում (4-րդ-5-րդ դդ) աղանդներին հատուկ էր «կրոնատածությունը», «մեղքերով լի կյանքից» հրաժարումը, աշխարհի վերջի և ընտրյալների հազարամյա թագավորության նկատմամբ հավատը, խորհրդապաշտությունը: Նրանք ժխտում էին ժամերգությունը: Արտաքին բարեպաշտությանը հակադրում էին ներքին հավատը և այլն:
Ներկայումս աղանդները կորցրել են սոցիալական բողոքի իրենց վաղեմի Ոգին և հանդես են գալիս կրոնական մոլեռանդության տեսքով:
Քրիտոնեություն ընդունելուց հետո Հայաստանում ծավալվել են բորբորիտների, մծղնեականների, հակաեկեղեցիականների աղանդավորական շարժումները (4-րդ-5-րդ դար):
Բյուզանդական կայսրության փոքրասիական շրջաններում (7-րդ-9-րդ դդ) լայն տարածում է գտել պավլիկյան շարժումը, որի անմիջական ազդեցությամբ (9-րդ-10-րդ դդ) ի հայտ է եկել թոնդրակյան շարժումը (Տվյալները քաղված են «Հայաստանի համառոտ հանրագիտարանից», էջ 124-125):
Պավլիկյան շարժման մարտական գործողությունները, Բյուզանդական կայսրության փոքրասիական շրջաններից աստիճանաբար առաջ ընթանալով դեպի արևմուտք, իր բուռն սրությամբ բորբոքվում է նաև Հռոմի կաթոլիկական Եկեղեցու դեմ:
Սակայն իշխող կայսրության ուժերին ի վերջո, հաջողվում է արյան մեջ խեղդել պավլիկյան շարժումը: Բայց պատմության մեջ այն հիշվում է որպես ճնշված մարդկության առաջադիմական արդարացի ընդվզումը ժամանակի հետադիմական մութ ուժերի դեմ: