Ովքեր են Եհովայի Վկաները

Եհովիզմը ունի երկու ուղղություն՝ Իլինեան (ռուսական ծագումով) և ռուսական-ռուտերֆորդական (ամերիկյան ծագումով), որից առաջացել են Եհովայի վկաները:
Եհովիոտ իլինցիների ուղղությունը առաջ է եկել 19-րդ դարի 40-ական թվականներին, աղանդի հիմնադիրը ցարական բանակի շտաբի կապիտան Իլինսկին էր: Եհովականության ուսմունքի հիմքն էր կազմում այն համոզմունքը, որ աշխարհում տեղի է ունենում պայքար Եհովա-Քրիստոսի և անհնազանդ Լիվցիֆերի (սատանա) որդու միջև:
Աղանդների պառակտման հետևանքով 1882թ․ առաջացավ ռասելիստների խմբավորումը՝ Չ. Ռասելի անունով: Ռասելի մահից հետո աղանդը գլխավորում էր դատավոր Ռոտերֆորդը, իսկ 1942թ-ից այն ղեկավարում էր Կնոռռը՝ Եհովայի վկաների ընկերության պրեզիդենտ տիտղոսով:
Ռասելից հետո Եհովայի վկաներից մեկը մյուսին հաջորդող անվանումների շարքը.
1. Հազարամյա արշալույս
2. Դիտարան, ժողովրդի բեմ ընկերություն
3. Բրուքլինի Տաճար կամ խորան
4. Սուրբ գրոց միջազգային ուսանողների ընկերություն:
Վերջապես 1931թ-ին շարժման «հայրերից» Ռատերֆորդը աղանդի անունը կնքում է «Եհովայի վկաներ»:
Եհովականության կենտրոնատեղին, Բրուքլինյան տաճարը կամ խորանը գտնվում է ԱՄՆ-ում, որտեղից նրանք ստանում են հրահանգներ, ցուցմունքներ:
Մահմեդականության նման եհովականները միադավան են. գտնում են, որ Աստծո միակ ճիշտ անունը «Եհովա» է: «Աստված», «Տեր» բառերը փոխարինել են միայն «Եհովա» բառով:
Եհովայի վկաները չգիտես ինչու համոզված են, որ արտոնյալ են և իբր մեծ առավելություն ունեն աշխարհում, առավելություն, որը թևավորում է նրանց բուռն ինքնավստահությամբ, սնապարծությամբ, մեծամտությամբ, գոռոզությամբ: Այս իրողությունը միաժամանակ օժտում է նրանց կարգապահությամբ, միասնությամբ, փոխադարձ հարգանքով և ներողամտությամբ, միմյանց թիկունք կանգնելու պատրաստակամությամբ:
Եհովայի վկաները մերժում են քրիստոնեությունն ու քրիստոնեական Եկեղեցին: Եկեղեցին համարում են սատանայական հաստատություն: Բուռն ատելություն են տածում ազգային և պետական գաղափարի նկատմամբ: Պետական, ազգային և հասարակական-քաղաքական կառույցները նույնպես որակում են որպես սատանայական հաստատություններ:
Եհովականության հավատամքն է ամեն տեղ և ամենուրեք ստեղծել քաոս. պետական, ազգային և այլ հասարակական-քաղաքական կառույցներում ծավալել քայքայիչ գործունեություն. չենթարկվել իրենց ապրած երկրների կարգ ու կանոններին, զինվորական ուժերում ծառայելու հրամաններին և այլն: