Ձայն մը Հնչեց

Ժողովրդական հայրենասիրական երգերը  մեծ տարածում ունեին ողջ Հայաստանում։ «Ձայն մը Հնչեց»  երգը Հայրիկի հավաքած մյուս Հայրենասիրական երգերի նման ներկայացված է այնպես, ինչպես երգվում էր Շատախում և մասնավորապես, իր ծննդավայր Ջնուկ գյուղում։

Ձայն մը հնչեց Էրզրումի հայոց լեռներեն,
Թունդ-թունդ ելան հայի սրտեր զենքի շաչյունեն։
Հայ գյուղացին դարուց ի վեր սուր , զենք չէր տեսած,
Դաշտը թողուց՝ սուր, հրացան բահի տեղն առավ։
Հայ ծերուկը, ցուպը ձեռքին, լալով տենչում էր,
Հայրենիքի ազատություն տեսնել ու մեռնել։
Ցնծա, մայր իմ, ով Հայաստան, որդիքդ միացան,
Ութը դարու սուգ ու թախիծ քեզնից վերացան։
Լսեց սուլթան ու սառեցավ արյունը վատին․
Չէր երազեր հային տեսնել նա այդ վիճակին։

Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.