Քրիստոսի Լեռան Քարոզի Մեկնությունը

Խորին երկյուղածությամբ, ակնածանքով և աղաչանոք դիմում եմ Քեզ, Ամենազոր Աստված, ներիր նվաստիս, որ համարձակվում եմ հանձն առնել Հիսուս Փրկիչի Լեռան քարոզի մեկնության պատասխանատվությունը: Չեմ հետապնդում որևէ նպատակ, կրոնական նոր շարժում կամ հավատք: Աղանդավորական չեմ, այլ հակառակորդ ամեն կարգի աղանդավորականության, մի բան, որն իր հետևողականության արտացոլումն է գտել ներկա աշխատության մեջ: Ի սկզբանե արժանացել եմ Հայոց Առաքելական եկեղեցու սուրբ մկրտությանը իմ ծննդավայր Շատախ գավառի Ջնուկ գյուղի սուրբ Երեքխորան եկեղեցու ավազանում: Հասուն տարիքում ընդմիշտ զինվորագրվել եմ մեր առաքելական եկեղեցու սուրբ հավատքին:
Խոնարհում եմ գլուխս Հայոց Առաքելական եկեղեցու պաշտելի մեծությունների և քրիստոնեական այլ եկեղեցիների հոգևոր հայրերի առաջ, ովքեր դարերի ընթացքում ընդունել են և անվերապահորեն հավատացել, որ Լեռան քարոզի մեզ հասած բոլոր պատվիրանները, առանց բացառության, թելադրված են Հիսուս Փրկիչի կողմից, և դրանց վրա նայել են որպես անվիճելի ճշմարտություններ և սուրբ մասունքներ: Ուստի մեղադրելի չէ, որ նրանք ամեն կերպ աշխատել են ուղիներ որոնելու՝ հիմնավորելու մեզ հասած Քրիստոսին վերագրվող պատվիրանների ճշտությունը: Ահա թե ինչու նրանք մեզ համար եղել են, կան ու կմնան որպես խնկելի մեծություններ:
Սակայն դժվար չէ կռահել, որ Լեռան քարոզում Քրիստոսին վերագրվող պատվիրանների շարքում հանդիպում են այնպիսիներ, որոնց ոչ մի կերպ չի կարելի քրիստոնեական սրբություն համարել: Առաջին իսկ հայացքից ակնբախ է Քրիստոսին վերաբերվող պատվիրանների հակասական բնութագրումները: Օրինակ, մի դեպքում Քրիստոսը ներկայացված է չարին հակառակ չկանգնելու և թշնամիներին սիրելու կեցվածքով, մի այլ դեպքում Քրիստոսը օրենքի և մարգարեների մարտնչողական հավատավորն է և մերժում է չարին հակառակ չկանգնելու և թշնամիներին սիրելու գաղափարը: Մի դեպքում Քրիստոսին է վերագրվում այն պատվիրանը, որը հուշում է.«Աչքի փոխարեն աչք և ատամի փոխարեն ատամ: Իսկ ես ձեզ ասում եմ` չարին հակառակ չկանգնել, այլ եթե մեկը քո աջ ծնոտին ապտակ տա, նրան մյուսն էլ դարձրու: Եվ եթե մեկը կամենա քեզ բռնադատել և քո շապիկն առնել, նրան քո բաճկոնն էլ թող…» (Ավ. ըստ Մատթ., էջ 14, 38-41): Այս պարագայում հավատացյալը մինչև անգամ զրկված է բնության մեջ աստվածորեն սահմանված գոյության կռվի և ինքնապաշտպանության կռվից: Այնինչ մի այլ դեպքում Քրիստոսը որպես «աստվածային բոցի» մտրակահար է անում Երուսաղեմի տաճարը սրբապղծող և այն անձնական շահույթի շուկայի վերածողներին և նրանց դուրս վռնդում տաճարից:
Հարց է ծագում. Քրիստոսը կարո՞ղ էր արդյոք հակադրվել Աստծո կամքին և խորհուրդ տալ իր հավատացյալներին` խուսափել գոյության կռվից, չարին հակառակ չկանգնել և որդեգրել անմռունչ հնազանդություն: Չպետք է մոռանալ նաև, որ չարին հակառակ չկանգնել նշանակում է գործակցել չարի հետ, լինել չարի գործակիցը:
Եվ այսպես, Քրիստոսն ամենուրեք ներկայացված է որպես երկդիմի, անկայուն, հակասական մի անհատականություն:
Ինչպես հավատանք սրան:
Այս իրողությունը փաստում է, որ Քրիստոսի Լեռան քարոզի պատվիրանները մեզ չեն հասել իրենց ակունքային անխաթար վիճակով:
Մատթեոս ավետարանիչը նույնպես չէր կարող Քրիստոսի Լեռան քարոզը ներկայացնել հակասական, իրարամերժ մեկնաբանություններով, չէր կարող գրի առնել Քրիստոսի խոսքը, որն ասում է. «Մի կարծեք, թե օրենքն ու մարգարեներին ջնջելու եկա, չէ կա ջնջելու…»: Բայց դրանից անմիջապես հետո հիմնովին ջնջեր օրենքն ու մարգարեներին և խորհուրդ տար հավատացյալներին չարին հակառակ չկանգնել և թշնամիներին սիրել: Ուրեմն կասկածից դուրս է, որ այստեղ իրենց սև գործն են տեսել հակաքրիստոնեական մութ ուժերը: Բացառված չէ, որ Քրիստոսի համբարձումից, Մատթեոս, Մարկոս և Ղուկաս ավետարանիչների մահից հետո թալմուդական ծայրահեղականները Քրիստոսի լուսաշող անունը նսեմացնելու միտումով նենգափոխել են Լեռան քարոզի իսկական պատվիրանները և իրենց սրբապղծությունը վերագրել Քրիստոսին:
Գաղտնիք չէ, որ հրեա թալմուդականները սպասում էին իրենց «մարտնչող, վրեժխնդիր» Մեսիային, որն, ըստ նրանց` «Երկաթե գավազանով» բնաջնջելու էր «Հուդայի ցեղի թշնամիներին» և տալու էր նրանց «այս աշխարհի թագավորությունը»: Նրանց հավատամքը «ցեղային մոլեռանդությունն էր` իր ծայրահեղ տեսքով»: Նրանք պահանջում էին նաև, որ բոլորը ճանաչեն Թալմուդի «գերակայությունը» Մովսեսի Աստվածաշնչի նկատմամբ: Նրանք յուրացրել էին նաև դպտիներից փոխառնված «ավերել, կոտորել, բնաջնջել» բառերը և դրել իրենց աստծու բերան` փորձելով ապացուցել, թե իբր իրենց անելիքը համաձայնեցված է աստծու հետ և կատարվում է նրա կամքով:
Պարզապես ծայրահեղ մոլեռանդությունը խանգարում էր թալմուդականներին հասկանալու, որ իրենց ապագան անհեռանկար է, այլապես, եթե Մեսիան իրոք Եհովայինն է, նա չի կարող լինել հակամարդկային և ենթարկվել թալմուդականների քմահաճույքներին: Չկա և չի կարող լինել մի Մեսիա, որը թալմուդական մոլագարներին է վստահելու աշխարհ սանձը: Մարդկությունը ոչխարի հոտ չէ, որ հանդուրժել կարողանա թալմուդականների ատելի լուծը: Պատմության դասերը հուշում են, որ բոլոր բռնակալների վերջը կործանումն է: Վաղ թե ուշ անխուսափելի է նաև թալմուդականության անփառունակ կործանումն ու անհետացումը պատմության բեմից:
Թալմուդականներն իրենց տարերքի մեջ էին: Զանց առնելով մարգարեների կանխատեսումներն ու բացահայտ ճշմարտությունները` նրանք սկսեցին ամեն կարքի զրպարտանքներ հորինել Քրիստոսի հասցեին և նենգափոխել Լեռան քարոզի պատվիրանները: Իհարկե, որպեսզի իրենց կարծիքները հավատալի թվան, նրանք նենգափոխեցին Լեռան քարոզի պատվիրանների միայն մի մասը՝ մոռանալով, որ չկեղծված պատվիրաններով հնարավոր է հիմնովին հերքել նրանց կեղծիքները:
Չմոռանանք հիշել, որ թալմուդական ծայրահեղականների վարքագծով ամենևին չի կարելի բնութագրել հրեա տաղանդավոր ժողովրդի բարոյական նկարագիրը, մի ժողովուրդ, որը մարդկությանը տվել է շատ պայծառ դեմքեր և մեծություններ, որոնց առաջ կարելի է միայն գլուխ խոնարհել, մի ժողովուրդ, որի մեջ հայերս ունեցել ենք և ունենք շատ բարեկամներ, այդ թվում նաև Միացյալ Նահանգներում եթե չեմ սխալվում, նաև Ամերիկյան սենատում: Քիչ չեն մեր հրեա բարեկամները Ռուսաստանում, Արևմտյան Եվրոպայի երկրներում և այլուր: Հրեաների այն մասը, որ մոտիկից ծանոթ է հայ ժողովրդին, նրա կյանքին և ճակատագրին, հենց նրանց մեջ էլ պետք է փնտրել մեր բարեկամներին: Նրանց թվում են Հենրի Մորկենթաուն, ֆրանց Վերֆելը, Մստիսլավ Ռաստրապովիչը, Ռաֆայել Ազարևիչ Տրաուբեն, Իլյա Էրենբուրգը և ուրիշներ:
Անգամ այս սրբապղծության մշուշում կարելի է պարզորոշ նկատել, որ Քրիստոսն առաջնորդվել է օրենքի և մարգարեների հիմնադրույթներով, հիմնադրույթ, որը մերժում է չարին հակառակ չկանգնելու և թշնամիներին սիրելու կարգախոսները, հիմնադրույթ, որի հիմքում կանգնած է «Ակն ընդ ական և ատամն ընդ ատաման» մարտնչողական պատվիրանը: Դա է հաստատում թեկուզ այն փաստը, որ ի պատասխան փարիսեցի և սադուկեցի աղանդավորների այն հարցին, թե «օրենքի մեջ ո՞ր պատվիրանն է մեծ», Հիսուսը պատասխանում է. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով»: Սա է մեծ և առաջին պատվիրանը, և երկրորդը սրա նման է. «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը» (Ավ. ըստ Մատթ. գլ. ԻԲ. 38-40):
Այսպիսով, Քրիստոսը ոչ թե պաշտպանում է թշնամիներին սիրելու, այլ ընկերոջն իր անձի պես սիրելու գաղափարը:
Քրիստոսի մեկ այլ պատվիրանում ասված է. «Այժմ, ով քսակ ունի, թող վերցնի այն, նույնպես մախաղը, իսկ ով որ քսակ չունի, թող վաճառի իր շորերը և իր համար սուր գնի» (Ավ. ըստ Ղուկասի, գլ. ԻԲ, 35-39):
Հիշենք Քրիստոսի նաև մի այլ պատվիրան. «Ովքեր սուր են վերցնում, սրով կընկնեն» (Ավ. ըստ Մատթ, գլ. ԻԶ, 52-54):
Բերենք ևս մի օրինակ. «Հրեաների Զատիկը մոտ էր, և Հիսուսը Երուսաղեմ ելավ և տաճարի մեջ գտավ նրանց, որ վաճառում էին արջառներ, ոչխարներ, աղավնիներ, ինչպես նաև լումայափոխներ» (Ավ. ըստ Հովհաննեսի, գլ. Բ, 138): «Այդ պահուն Հիսուսի առջև բացվում է մի խայտաբղետ, անհանդուրժելի տեսարան. վաճառողներն ու տաճարին սպասավորներն եռուզեռի մեջ էին` զբաղված սրբազան կողոպուտով: Հիսուս ալ չկրցավ դիմանալ այս ակնբախ սրբապղծություններուն. վերցուց կենդանիներ ծախողներու քովեն պարանի քանի մը կտորներ և անոնցմե շինեց ամուր խարազան մը: Հետո մոտեցավ լումայափոխներու սեղաններուն և վաճառողներուն` շաչեցուց զայն բոլորի գլուխներուն վրա: Իր զայրույթին մեջ չանդրադարձավ, թե կխորտակեր աղավնիներու վանդակները և արծաթագործներու սեղանները: Բոլոր ծախողներն ու միջնորդները, առանց դիմադրության, սարսափահար դուրս կփախչեին: Հիսուս այդ պահուն նման էր սրով զինված Տիրոջ հրեշտակին, ավելի ճիշտ` երկնային բոցին, որ գիտե այրել ամեն ինչ, որ գոյության իրավունք չունի: Ոչ կարգ պահող զինվորները, ոչ ալ դպիրներն ու փարիսեցիները համարձակվեցան արգելք հանդիսանալ իրեն: Հետո անխոս անցավ քահանաներու և զինվորներու քովեն և կեցավ սյունաշարի կենտրոնը եղեղ երկու սյուներու միջև»:
Տարեց քահանաներեն մին մոտեցավ իրեն` գիտենալու համար շարժառիթը այս արարքին. «Գրված է, – պատասխանեց Հիսուսը, – թե իմ տունը աղոթքի համար է, իսկ դուք վերածել եք զայն ավազակներու որջի» (Լուսամատյան էջ 132):
Բերված փաստերը հիմք են տալիս աներկմտորեն համոզվելու, որ Հիսուսը չէր կարող ասել. «Եթե աջ երեսիդ են ապտակում, ձախն էլ դարձուր» կամ «Եթե շապիկդ են առնում, բաճկոնդ էլ թող»: Ավելին, Հիսուսը չէր կարող ասել. «Օրհնեցեք ձեզ անիծողներին, բարություն արեք ձեզ ատողներին, աղոթեցեք նրանց համար, որ չարչարում են մեզ և հալածում, որպեսզի որդիներ լինեք ձեր Հորը, որ երկնքումն է, քանի որ Նա իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վրա և անձրև է թափում մեղավորների և արդարների վրա» (Ավ. ըստ Մատթ.., գլ. Ե, 45):
Այսպիսով,պատմական փաստերը հաստատում են, որ Հիսուսն իր բարության հետ միասին ամբողջ կյանքում միշտ բարձր է պահել իր մարտնչողական կեցվածքն ու արժանապատվությունը, գլուխ չի խոնարհել չարիքի և թշնամիների առաջ, չի հանդուրժել բռնությունն ու կամայականությունը, կեղծիքն ու խաբեությունը, ստությունն ու դաժանությունը, և ի վերջո, ի սեր մարդկության՝ անօրինակ խիզախությամբ ինքնազոհաբերման է գնացել:
Ժամանակն է, որպեսզի չարին հակառակ չկանգնելու և թշնամիներին սիրելու հնարանքները Քրիստոսին վերագրելու ամեն մի փորձ որակվի որպես դավադրություն Հիսուս Փրկչի վարդապետության դեմ, քանզի դրանք չարամտորեն հորինված են Քրիստոսի հրաշափառ անունը նսեմացնելու միտումով:
Ինչպես տեսանք, սույն հոդվածում արձանագրված շինծու պատվիրաններն ուղղված են Քրիստոսի և նրա վարդապետության դեմ: Սակայն մեր եկեղեցիներում ամենօրյա պաշտոնական արարողությունների միջոցով, միամտաբար դրանք հավատացյալներին են մատուցվում իբրև «սրբություն», որով հակաքրիստոնեական կեղծ պատվիրանները, փաստորեն, պաշտոնական ճանաչում են ստանում, և ինչ խոսք, պատճառ դառնում, որպեսզի մարդիկ հեռու մնան քրիստոնեությունից և գերադասեն հեթանոսական կամ որևէ մի այլ հավատք: Շինծու պատվիրանները ծառայում են նաև որպես թիրախ հեթանոսների և այլ աղանդավորների կրակոցներին, ովքեր հիմք ընդունելով կեղծ պատվիրանների բարոյականությունը, անհուսալիությունը և անհեռանկարայնությունը, համոզված են, որ Քրիստոնեությունը ճգնաժամ է ապրում և ապագան պատկանում է իրենց:
Չպետք է մոռանալ նաև, որ բոլշևիզմի տիրապետության 70 տարիների ընթացքում ամեն ինչ արվել է, որպեսզի սերունդների մտքից իսպառ ջնջվեն կրոնի և ընդհանրապես հավատքի մասին հասկացությունները: Այսօր մեզ են փոխանցված հավատքից դատարկ ուղեղներ, որոնք ծառայում են որպես հարմարավետ բներ, ուր շտապում են իրենց ձվերը դնել թե’ հեթանոս, թե’ ամեն կարգի այլ աղանդավորական անգղներ:
Ահա թե ինչու Հայաստանում քիչ չեն մարդիկ, ովքեր գերադասում են կամ վերադառնալ հեթանոսական հավատքին և կամ մոլորվել ու ընկել որևէ աղանդի թակարդը: Իտալիայում նույնիսկ փաստեր կան, երբ մարդիկ հրաժարվում են քրիստոնեությունից և ընդունում իսլամություն:
Օգտվելով այս կացությունից՝ քրիստոնեության դեմ գլուխ են բարձրացրել Եհովայի վկաներն իրենց փարիսեցի ու սադուկեցի աղանդներով, հրեա թալմուդականները: Սրանց միացվել են «էություն» կազմակերպությունը, այսպես կոչված «Հայ դատ» միությունը, Քրիստոնեական կոչված աղանդավորականությունը, ցեղապաշտները, կրիշնայականները և բոլոր նրանք, ովքեր սիրում են անմասն չմնալ հակաքրիստոնեական մրցապայքարից:
Անշուշտ մեր առաքելական եկեղեցին հիմքեր ունի ասելու, որ ազգի նկատմամբ հայրենասիրական պարտքը կատարելիս երբեք չի առաջնորդվել եկեղեցիներում պահպանված` չարին հակառակ չկանգնելու կամ թշնամիներին սիրելու մասին բարոյազուրկ քարոզչություններով: Իհարկե, դա այդպես է: Տվյալ դեպքում ո՞ւմ է հարկավոր այդ քարոզչությունը: Ու՞մ է հարկավոր կեղծ քարոզչությունների միջոցով սպանել մեր ժողովրդի մարտնչողական առողջ ոգին և նրան զրկել լիարժեք դեր կատարելուց` մեր եկեղեցու հայրենապաշտպան գործունեության մեջ: Ու՞մ է հարկավոր արհեստական անջրպետ ստեղծել եկեղեցիներում տարվող քարոզչության և Ազգային Եկեղեցու որդեգրած ազգապահպանման գործունեության միջև: Արդյո՞ք ավելի հեշտ չէր լինի, եթե եկեղեցիներում ընդունված բարոյազուրկ քարոզչությունների փոխարեն հավատացյալները լիցքավորվեին Եկեղեցու ազգապաշտպան գաղափարների ոգով: Եկեղեցու զանգերը ղողանջեին Ազգային Եկեղեցու լեզվով: Եկեղեցական քարոզչությունն ու Ազգային Եկեղեցու գործունեությունը լինեին համահնչյուն կամրջվեին մեկը մյուսով և ձուլվեին հոգեկան, բարոյական անխզելի կապերով:
Արդյո՞ք եկեղեցիներում սովորական դարձած բարոյազուրկ քարոզչության հիվանդությամբ տառապելու հետևանքով չէր Կիլիկիայի տան անարժան հովիվ Սահակ Խապայանի, ըստ էության, ազգադավ գործունեության փաստը, մի փաստ, որի հիմքում ընկած է չարին չհակադրվելու և թշնամիներին սիրելու խելացնոր մտայնությունը: Այլապես ինչպե՞ս հասկանալ, երբ երկրամասի հոգևոր առաջնորդը,առանց միջոցների մեջ խտրություն դնելու,համառորեն համոզում ու զինաթափ անել է տալիս Կիլիկիայի հայությանը և ճակատագրական ողբալի վիճակի առաջ է կանգնեցնում. բռնագաղթ, աքսոր և զանգվածային բնաջնջում:
Կիլիկիայի հայերը ներկայացնում էին երկրամասի բնակչության մոտ 70%-ը, ունեին շուրջ 50 հազար հրացան: Երկրամասի բնակչության 12%-ը հույներ էին և ասորիներ, որոնք միացած էին հայերին, 8%-ը արաբներ էին, որոնք թշնամաբար էին տրամադրված թուրքերի նկատմամբ: Թուրքերը ներկայացնում էին երկրամասի բնակչության 10%-ից ոչ ավելին, որոնց չեզոքացումը 2-3 օրվա խնդիր էր: Կիլիկիան շրջապատված է տավրոսյան անանցանելի լեռներով և ունի միայն երեք մուտք` Կիլիկյան դռներ: Թուրքիան երկու ճակատների վրա պատերազմական դրության մեջ էր: Միջերկրականի վրա ակոսում էին Թուրքիային թշնամի դաշնակիցների ռազմանավերը: Այս պայմաններում կազմակերպված ապստամբության դեպքում, եթե հայերը պաշտպանության տակ վերցնեին Կիլիկյան դռներն ու դրանց շուրջը եղած իշխող դիրքերը, թուրքական զորքերը կատարելապես կզրկվեին Կիլիկիա մուտք գործելու հնարավորությունից: Հայերը դրության տերը կդառնային Կիլիկիայում: Ծայրահեղ դեպքում հայերը կարող էին Կիլիկիա հրավիրել դաշնակիցների ռազմածովային ուժերին և անխոցելի դարձնել իրենց պաշտպանությունը երկրամասում:
Արդյո՞ք նույն բարոյական սնանկության հետևանքը չէ՞ր նաև Տիգրանակերտի աչքի ընկնող հայերի` չարին հակառակ չկանգնելու, թշնամիներին սիրելու և նրանց ողորմածությանն ապավինելու վարքագիծը, վարքագիծ, որի հետևանքով թշնամուն հանձնվեց շուրջ 2 հազար մարտական հրացան, որով հնարավորություն տրվեց թշնամուն առանց տեղահանության, հենց տեղում վայրագորեն սրախողխող անել քաղաքի 24 հազար հայությանը: Այնինչ 2 հազար հրացանով կարելի էր Ուրֆայի օրինակով կազմակերպել հայ բնակչության ինքնապաշտպանությունը: Եվ մի՞թե ավելի ճիշտ չէր լինի ոչխարային անպատիվ մորթվելու փոխարեն զենքը ձեռքին հերոսաբար ընկնել հայրենի տան շեմին: Քրիստոսին վերագրվող բարոյազուրկ պատվիրանների ցավով տառապողներին կարելի է հակադրել Խրիմյան Հայրիկի փառահեղ կերպարն իր «Երկաթե շեփորով», որը հուշում էր հայ ժողովրդին` հույսը չդնել քրիստոնեա Արևմուտքի վրա, այլ սեփական ուժերով հարթել ազգի փրկության ճամփան:
խրիմյան Հայրիկը մեր ժողովրդի նվիրական զգացմունքների և լուսաշող երազանքների թարգմանն էր, անձնավորում էր իր տառապյալ ժողովրդի պատկերը: Նրա երակների մեջ Ավարայրի խոսնակ Եղիշեի արյունն էր, իսկ ժողովուրդն էլ նրա մեջ տեսնում էր իր փրկարարին: Պատահական չէր, որ ժողովուրդը նրան շնորհեց Հայրիկ պատվանունը:
Մի ուշագրավ դեպք Խրիմյան Հայրիկի կյանքից: Հայրիկին դիմում է այն քահանան, որին մի օր առաջ ձեռնադրել էր ինքը: Քահանան Հայրիկին ներկայացնում է իր հրացանը և խնդրում տալ ուրիշին, քանի որ ինքն արդեն քահանա է և զենք կրելու իրավունք չունի: Հայրիկը նրան պատասխանում է. «Առանց հրացանի ինչպե՞ս ես պաշտպանելու հոտդ գայլերից: Հիշի՛ր, որ այսօր առավել քան երբեք քեզ հրացան է հարկավոր»:
Հայ ժողովուրդը հպարտությամբ է հիշում մարտնչողական ոգով տոգորված իր Առաքելական Եկեղեցու այնպիսի հոգևոր այրերին, ինչպիսին Մեսրոպ Մաշտոցն էր, Սահակ Պարթևը, Եղիշեն, Եզնիկ Կողբացին, Մովսես Խորենացին, Ղևոնդ Երեցը, Փավստոս Բյուզանդը, Ղազար Փարպեցին, Դավիթ Անհաղթը, Ղևոնդյան անձնուրաց և նահատակ հայրերի փաղանդը, մեծ եղեռնի օրերին գազանաբար քարկոծված Տիգրանակերտի առաջնորդ Մկրտիչ վարդապետ Ճղլաթյանը` միակ անձնավորությունը, որը հակառակ «աչքի ընկնող» ստորաքարշների, պահանջում էր զենք չհանձնել և պատրաստվել զինված ինքնապաշտպանության, Շապին Գարահիսարի առաջնորդ Գեղամ վարդապետ Թևեքելյանը, քաջի մահով ընկած Սասնո առաջնորդ Ստեփան վարդապետը և Վանի 1915 թվականի հերոսամարտի քաջարի մասնակիցներ Եզնիկ և Դանիել վարդապետները:
Սասնո հայության 1915 թվականի գոյամարտի թեժ պահին, երբ Ռուբեն Տեր-Մինասյանն, իր հետ վերցնելով 30 խմբապետերի, դիմում է փախուստի, զենքը ձեռքին պաշտպան կանգնեցին իրենց հուսալքված, ցաքուցրիվ բնակչությանը` սուլուխցի Տեր Ստեփանըմ հաղջնեցի Տեր Ղևոնդը, գոմսեցի Տեր Մամփրեն և Տեր Առաքելը, սեմալցի Տեր Կարապետը, շենիկցի Տեր Պողոսը, հալվառիճցի Տեր Գրիգորը, Ջրկա Տեր Մուշեղը և Մշո Եղիշե քահանա Տեր Պարսամյանը:
Սարդարապատի հերոսամարտում իրենց անունը անմահ փառքով պսակեցին էջմիածնական մեր հոգևոր հայրերը` պատանքավոր խիզախները: Մենք հպարտանում ենք արցախահայության մեր օրերի առաջնորդ Պարգև սրբազանով, հիանում ենք նրա անձնուրաց գործունեությամբ: