Մոկաց Շուկեն

«Մոկաց շուկէն» և «Մոկաց Խարսներ» պարերգերը ներկայացված են Մոկաց բարբառային տեքստերով։ Դրանք Շատախում տարածված էին։ Այս պարերգի Վանա տարբերակը զանազանվում է Շատախի տարբերակից։ Այս պարերգին ավելի մոտ է «Խա, Լալէ, ջամ Լալէ» երգը (Սպ․ Մելիքյան հ․2 , N 174): 

Մոկաց շուկէն լէն ու հէրկէն,
Հա լալէ, ջան լալէ,
Էրկու ջահէլ կէրթէն կուկյէն,
Հա լալէ , ջան լալե։
Մէկն էր բեղօվ, մէկն էր անբեղ,
Հա լալէ, ջան լալէ։
Էն ինչ բեղօվ, տընօվ, տեղօվ,
Հա լալէ , ջան լալէ,
Էն ինչ անբեղ՝ անտուն, անտեղ,
Հա լալէ , ջան լալէ։
Էն ինչ անտուն, իմ յարոչ տեղ,
Հա լալէ, ջան լալէ։

Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.