Հուսահատվիլ Մեղք է Ընկեր

Հայրիկը «Հուսահատվիլ Մեղք է, Ընկեր» երգը և մյուս հայրենասիրական երգերը սովորել է Վանի, Սալմաստի, Բաքուբայի հայկական դպրոցներում։

Հուսահատվիլ մեղք է, ընկեր,
Արիացիր,ոգի առ․
Նայիր,փայլեց հեռվում լապտեր,
Մենք էլ կառնենք շուտ դադար։
Արիացիր, սիրտ առ, ընկեր,
Շարունակենք մեր ուղին․
Լսիր, կարծեմ թե զանգակներ
Ղողանջեցին սարերին։
Ահա բացվեց աղոթարան,
Վստահ, ընկեր, առաջ շարժվենք,
Զինվոր ենք մենք ազատության
Եվ անփորձ տեղ կհասնենք։
Դարդ Վարդենի

Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.