Թագավորն էր Թագ

 Մեր նախնիները պաշտամունքային նշանակություն են տվել սիրո, ամուսնության, ընտանիքի հարցերին։ Ընտանիքի կայունությունը, փոխադարձ սերն ու հավատարմությունը, ինչպես և ընտանեկան սրբության պահպանումը դիտվել է որպես մարդու արժանապատվության, հասարակական պարտքի և անձնական պատվի գրավական։ Ընտանեկան սրբությունը դասվել է ազգային հավատքի սկզբունքների շարքում։ Այս հիմքի վրա էլ ծագել են ամուսնության, ընտանիքի վերաբերյալ ծեսերը և դրանց շուք ու փայլ տվող երգերն ու պարերը։ Այս սովորությունների խորհուրդն էր հաստատուն պահել ամուսնացող զույգի սերն ու անբաժանելությունը։ Հարսն ու փեսան հռչակվում էին մի հոգի, մի մարմին և եկեղեցում երդում էին ընդունում ցմահ ապրել միասին։ Փեսան ներկայացվում էր որպես թագավոր, զգեստավորվում արքայավայել, հարսը՝ թագուհի՝ թագուհուն վայել հանդերձավորումով, իսկ ամուսնության ծեսը ներկայացվում էր որպես պսակադրություն։ Եվ այս արարողությունները ուղեկցվում էին երգով։ Թագավորին զգեստավորելիս կատարում էին «Մեր թակյաւորին ինչ պիտէր» երգը։ Զգեստավորված թագավորին և թագուհուն գովերգում էին «Թակյաւորն էր թաքյ» երգով։Դրան հաջորդում էին «Թակյաւոր, ի՞նչ պիրիմ քյու նըման» և այլ երգեր։

Թակյաւորն էր թաքյ,
Թակյաւորն էր թաքյ,
Խաչկապն էր վիզ, խաչ․
Թակյաւոր, սօլերն էր կարմիր,
Արեվն էր կանաչ։
Թակյաւորն էր թաքյ,
Թակյաւորն էր թաքյ,
Խաչկապն էր վիզ, խաչ․
Թակյաւոր, շըլվալն էր կարմիր,
Արեվն էր կանաչ։
Թակյաւորն էր թաքյ,
Թակյաւորն էր թաքյ,
Խաչկապն էր վիզ, խաչ․
Թակյաւոր, մէշկապն էր կարմիր,
Արեվն էր կանաչ։
Թակյաւորն էր թաքյ,
Թակյաւորն էր թաքյ,
Խաչկապն էր վիզ, խաչ․
Թակյաւոր, չուխէն էր կարմիր,
Արեվն էր կանաչ։
Թակյաւորն էր թաքյ,
Թակյաւորն էր թաքյ,
Խաչկապն էր վիզ, խաչ․
Թակյաւոր, պըսակն էր կարմիր,
Արեվն էր կանաչ։

Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.