Եղբայր եմք Մեք

Հայրիկը հայրենասիրական երգերը որոնց թվում և «Եղբայր եմք Մեք» երգը, որի բառերը գրել է Մկրտիչ Պեշիկթաշլյանը, սովորել է Վանի, Սալմաստի,  Բաքուբայի հայկական դպրոցներում։

Ի բյուր ձայնից բնության շքեղ
Թե երգ թռչին սիրողաբար,
Մատունք կուսին ամենագեղ
Թե որ զարնեն փափուկ քնար,
Չունին ձայն մը այնքան սիրուն,
Քան զանձկալի եղբայր անուն։
Տուր ինձ քու ձեռք, եղբայր եմք մեք,
Որ մրրկավ էինք զատված,
Բախտին ամեն ոխ, չարանենգ
Ի մի համբույր ցրվին ի բաց։
Ընդ աստեղոք ի՞նչ կա սիրուն,
Քան զանձկալի եղբայր անուն։
Երբ ալևոր մայրն Հայաստան
Գտնե զորդիս յուր քովեքով՝
Սրտի խորունկ վերքն դաժան
Քաղցր արտասվաց բուժին ցողով․
Ընդ աստեղոք ի՞նչ կա սիրուն,
Քան զանձկալի եղբայր անուն։
Մեկտեղ հոգնինք, մեկտեղ ցանենք,
Մեկտեղ թափին մեր քրտինքներ,
Զհունձ բարյաց երկինս հանենք,
Որ կյանք առնուն հայոց դաշտեր։
Ընդ աստեղոք ի՞նչ կա սիրուն,
Քան զանձկալի եղբայր անուն։
Մ․ Պեշիկթաշլյան

Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.