Արի, Իմ Սոխակ

«Արի , իմ սոխակ» երգը, ինչպես և մյուս հայրենասիրական երգերը Հայրիկը լսել է իր հայրենի Ջնուկ գյուղում։ Այս երգի բառերը գրել է հայ հայտնի բանաստեղծ Ռաֆաել Պատկանյանը։

Արի՛, իմ սոխակ, թո՛ղ պարտեզ մերին,
Տաղերով քուն բեր տղիս աչերին․
Բայց նա լալիս է, դու, սոխակ, մի՛ գալ,
Իմ որդին չուզե տիրացու դառնալ։
Եկ, աբեղաձագ, թո՛ղ արտ ու արոտ,
Օրորե տղիս, քնի է կարոտ․
Բայց նա լալիս է, դու ձագուկ, մի գալ,
Իմ որդին չուզե աբեղա դառնալ։
Թո՛ղ դու տատրակիկ, քո ձագն ու բունը,
Վույվույով անուշ բեր տղիս քունը․
Բայց նա լալիս է, տատրակիկ, մի գալ,
Իմ որդին չուզե սգավոր դառնալ։
Կաչաղակ՝ ճարպիկ, գող, արծաթասեր,
Շահի զրույցով որդուս քունը բեր,
Բայց նա լալիս է, կաչաղակ, մի գալ,
Իմ որդին չուզե սովդաքար դառնալ։
Թո՛ղ որսդ , արի՛, քաջասիրտ բազե,
Քու երգը գուցե իմ որդին կուզե․․․
Բազեն որ եկավ՝ որդիս լռեցավ,
Ռազմի երգերի ձայնով քնեցավ։
Ռ․Պատկանյան

Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.