Կակօ, Մարէ

«Կակօ , Մարէ» երգը հորինված է Տարոնում։ Այս երգը լայնորեն տարածված էր Շատախում, բայց տարբերվում էր Տարոնի մեղեդիից։ Այս երգերը Հայրիկը սովորել է Շատախի շինականներից, լսել է նաև մշեցի հոտաղ ընկերներից՝ վաղ երիտասարդական օրերին։

Կակօ, մարէ կարքի զիս,
Չօլի կըռունգյ, էրկէն վիզ,
Թուջար մարթուն մի՛ տուր զիս ,
Էրթա չարսուն, մոռնա զիս։
Կակօ, մարէ կարքէ զիս,
Համ գյուլ, համ վարթ, համ նարգիզ․
Թարզի մարթու մի՛ տուր զիս․
Կորցու ասեղ, ծեծա զիս։
Կակօ, մարէ կարքէ զիս,
Չօլի կըռունգյ, էրկեն վիզ,
Սօլկար մարթու մի՛ տուր զիս,
Կորցու հէրուն, ծեծա զիս։
Կակօ, մարէ կարքէ զիս,
Համ գյուլ, համ վարթ, համ նարգիզ։
Ջորլհակ մարթու դու տուր զիս,
Թալէ մըքուք, գըրկէ զիս։

Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.