Հայ երգի ֆիդայի Հայրիկ Մուրադյան. «Հայու տեսակ» Գագիկ Գինոսյանի հեղինակային հաղորդաշարը

Երբ Հայրիկը նորածին էր, ընտանիքի անդամները հերթով նրա բարձի տակ տարբեր իրեր էին դնում ու փորձում կանխագուշակե,լ թե ինչ մասնագիտություն կունենա Հայրիկը: Նարեկացու գիրքը խորհրդանշում էր իմաստություն, դաշույնը’ ապագա ֆիդայի, պարանը’ ամուր տղամարդ: Նրանց բոլորի ցանկությունը իրականացան’ իմաստուն, ամուր, ֆիդայի’հայ երգի ֆիդայի: «Հայու տեսակ» հաղորդաշարի այս թողարկումը Հայրիկ Մուրադյանի մասին է:

Սկզբնաղբյուր՝ http://www.lratvakan.am/?p=23529