Ձոն՝ նվիրված ՀԱՅՐԻԿԻՆ

Բուրմունքն իր` ծով էր, Ծովից էլ անհագ օվկիանոս էր սերը` Սիրով անարատ։ Հոգին հայեցի` Արմատն էր Շատախ, Անհատ` անվհատ։
Թափառեց երկար Գաղթի ճամփեքով, Տեսավ գողգոթան` Անդարձ կորստով։
Ինքն ավանդապահ` Հավատքով տարվեց, Հայրենի գործով` Վասն հաղթության։
Հայրենիքն`անձավ, Տառապանքով լի, Սեղմեց կուրծքը հին` Հուշերով անգին։
Անթաքույց մնավ Նա իր խոհերով, Խոհերն էլ հոգում Մնացին անքուն Ոնց էն հիշատակը Մանկանց օրերի։
Ու երգեց Հայրիկը` Կարոտը սրտում, Պատմեց աշխարհին Իր հոգսը տխուր. Ա՛խ Վասպուրական… Առանց հայրենիք` Մտքով էր ապրում Իր Ջնուկ գյուղում
Երգում էր Հայրիկն Ու տանում իր հետ Գերված հոգիներ Մասիսից այն կողմ` Դեպի Էրգի՛րը Այն խորհրդավոր։

Սուսաննա Աստվածատրյան