ԳՈՆԵ ԱՆՈՒՆՆ ԻՄԱՆԱՅԻՆՔ

Մալհամ գյուղում մեր ընտանիքում բռնկվեց լնդախտ հիվանդությունը: Ամենից ծանր վարակվեց Դավիթ հորեղբորս դուստր Շուշանիկը, որը պատճառ դարձավ նրա մահվանը, մի բան, որն անհուսալի կացության մեջ էր դնում բոլորիս: Բարեխտաբար, մի օր մեր տուն եկավ միջին տարիքի, կապույտ բաճկոնով մի մարդ, որն իր հետ բերել էր մի չիբուխ, որի մեջ լցված ուներ ինչ որ բույսի մանրացրած արմատներ: Անծանոթը չորս օրվա ընթացքում չորս անգամ մեզ ծխել տվեց իր չիբուխը և, ով հրաշք, բոլոր հիվանդներս էլ հիմնովին բուժվեցինք: Այնուհետև այս հրաշալի մարդուն չհանդիպեցինք: Ո՞վ էր նա, ո՞ր գյուղից. մեզ համար մնաց գաղտնիք. «Երանի, գոնե անունն իմանայինք»: