ԿՈՌՈՎԱՆԻՑ ՀԱՐՈՆ

Ամեն անգամ դպրոցից վերադառնալիս անմիջապես ներկայանում էի մեր մոտիկ ազգական, ազգային ազատագրական պայքարում կոփված Հարոյին /Կոռովանից Հարո/, Հարություն Գլանյանին: Հարոն ինձ սովորեցնում էր գրաբար և հայրենասիրական երգեր: Նրանից եմ սովորել “Իմ հայրենյաց հոգի Վարդան”, “Տեսեք աղավնին Նոյան տապանին”, “Գողթան մանկտի”, “Նպատակիս հասնեմ միայն” և այլ երգեր: Հարոն, իր հերթին, աշակերտել էր Թաղ ավանի ավագ քահանա Տեր Նաթանի մոտ և բացի հայրենասիրական երգերից սովորել էր գրաբարն ու հոգևոր շատ երգեր: Հարոն օժտված էր բնական հզոր և անզուգական ձայնով /թենոր/: Շատախի հերոսամարտի օրերին Հարոն գլխավորում էր շրջկենտրոնի Խոլքտան կամուրջի պաշտպանության դիրքը 35 մարտիկներով, այդ թվում նաև իմ հորեղբայր Զադոն: Հարոն վախճանվել է Միջագետքի Նահրումար վայրում 72 տարեկան հասակում: